Եգիպտոսի իշխանությունները մտադիր են Շարմ էլ Շեյխը դարձնել էկոլոգիապես մաքուր «կանաչ» քաղաք

Հատուկ հսկողության տակ կվերցվեն արգելոցները, բնության այլ վայրերը

Եգիպտոսի իշխանությունները մտադիր են Շարմ էլ Շեյխը դարձնել էկոլոգիապես մաքուր քաղաք: ՄԱԿ-ն այդ նպատակի համար հատկացրել է 5 միլիոն դոլարի դրամաշնորհ: Քաղաքում կառուցվելու են աղբի վերամշակման ձեռնարկություններ, ներդրվելու են ջրի կրկնակի օգտագործման տեխնոլոգիաներ: Զուգահեռ կշարունակվեն պլաստիկի օգտագործման սահմանափակումները:

Ամենասկզբում Դահաբում արգելվեց պլաստիկ տոպրակների օգտագործումը: Մինչև տարեվերջ այս որոշմանը կմիանա Շարմ էլ Շեյխը: Այնուհետ որոշված է օգտագործումից հանել պլաստիկե սպասքը` մեկանգամյա բաժակները, ափսեները և այլն: Հատուկ հսկողության տակ կվերցվեն արգելոցները, բնության այլ վայրերը: