Այսօր՝ օգոստոսի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարալիկում մասնակցեց բամբակի գործարանի բացման արարողությանը:
Վարչապետը գործարանում անցկացրեց ավելի քան 1 ժամ, ապա հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին: Դրա փոխարեն կառավարության ղեկավարը գործարանի ղեկավարության խնդրանքով լուսանկարվեց գործարանի աշխատողների հետ:
Ավտոմեքենա նստելուց անմիջապես հետո վարչապետը ձեռք վերցրեց հեռախոսը՝ խոսելով ինչ-որ մեկի հետ:
0Comments