Փոքրիկ աղջիկը 13 անգամ վիրահատվել է գիշատիչ մանրէներով վարակվելու պատճառով

Ստրեպտոկոկով ախտահարված մկանները եւ հյուսվածքներևը հեռացնելու համար 13 վիրահատություն էր պահանջվել

Ջորջիայից 11 ամսական Կառլի Չիքսը 13 անգամ վիրահատվել է գիշատիչ մանրէներով վարակվելու պատճառով:

WALB News 10-ը հաղորդում է, որ 2018-ի հոկտեմբերին Կառլիի աջ ոտքը սկսել էր ուռչել եւ ծնողները նրան շտապ հիվանդանոց էին տարել: Ախտորոշումն ավելի քան լուրջ էր՝ А խմբի ստրեպտոկոկով վարակում, ինչն առաջացնում է նեկրոտիկ ֆասցիիտ: Բժիշկները վախենում էին վերջույթների անդամահատումից, սակայն աղջկա ոտքն, այնուամենայնիվ, երկարատեւ բուժումից հետո հաջողվել էր փրկել:

Ստրեպտոկոկով ախտահարված մկանները եւ հյուսվածքներևը հեռացնելու համար 13 վիրահատություն էր պահանջվել:

Առջեւում եւս մեկ վիրահատական միջամտություն է սպասվում, այս անգամ դոնորական մաշկի փոխպատվաստման համար: Աղջիկը դժվարությամբ է քայլում, ֆիզիոթերապիայի կարիք ունի, սակայն նրա ծոնղները հույս ունեն, որ վատագույնն անցյալում է եւ Կառլին կարող է վերադառնալ նորմալ կյանքին:

Ջորջիայից 11 ամսական Կառլի Չիքսը 13 անգամ վիրահատվել է գիշատիչ մանրէներով վարակվելու պատճառով:

WALB News 10-ը հաղորդում է, որ 2018-ի հոկտեմբերին Կառլիի աջ ոտքը սկսել էր ուռչել եւ ծնողները նրան շտապ հիվանդանոց էին տարել: Ախտորոշումն ավելի քան լուրջ էր՝ А խմբի ստրեպտոկոկով վարակում, ինչն առաջացնում է նեկրոտիկ ֆասցիիտ: Բժիշկները վախենում էին վերջույթների անդամահատումից, սակայն աղջկա ոտքն, այնուամենայնիվ, երկարատեւ բուժումից հետո հաջողվել էր փրկել:

Ստրեպտոկոկով ախտահարված մկանները եւ հյուսվածքներևը հեռացնելու համար 13 վիրահատություն էր պահանջվել:

Առջեւում եւս մեկ վիրահատական միջամտություն է սպասվում, այս անգամ դոնորական մաշկի փոխպատվաստման համար: Աղջիկը դժվարությամբ է քայլում, ֆիզիոթերապիայի կարիք ունի, սակայն նրա ծնողները հույս ունեն, որ վատագույնն անցյալում է եւ Կառլին կարող է վերադառնալ նորմալ կյանքին, գրում է med.news.am: