Հնդկաստանի Քերալա նահանգի Ալապուժա քաղաքում բադերի բանակն իսկական քաոս է առաջացրել բանուկ ճանապարհի վրա, գրում է Daily Mail-ը:
Հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես են անթիվ-անհամար բադերը վազում փողոցով՝ կանգնեցնելով մեքենաների տեղաշարժը: Հետիոտներն էլ փորձում են ազատել ճանապարհը նրանց հոսքի առաջ:
Մի կին փորձել է փայտիկով ուղղորդել բադերին ճիշտ ուղղությամբ, սակայն նրանց մի մասը շեղվել է ճանապարհից և այլ ուղղությամբ գնացել:
Նշվում է, որ բադերը բերվել էին մոտակայքում գտնվող հանդ, որտեղից էլ փախուստի են դիմել ու ճանապարհը փակել:
Ականատեսներից մեկը նշել է, որ մարդիկ սովորելու բան ունեն այս թռչուններից, քանի որ ավելի համախմբված ու մի շարքով են տեղաշարժվում, քան մարդիկ:
Նշվում է, որ քաոսը րոպեներ է տևել, ինչից հետո բադերի բանակը տեղափոխվել է մերձակա բրնձի դաշտ:
0Comments