Թեյը կարող է վնասակար լինել կանանց համար

Կանանց մոտ, ովքեր պարբերաբար թեյ են խմում, կարող են «միանել» եւ «անջատվել» որոշակի գեներ

Պարբերաբար թեյ խմող կանանց օրգանիզմում,  կարող են էպիգենետիկ փոփոխություններ լինել, պնդում են  Ուպսալայի համալսարանի գիտնականները:

Էպիգենետիկ փոփոխությունները փոփոխություններ են, որոնք տեղի են ունենում արտաքին գործոնների ազդեցության տակ եւ ազդում են գեների ակտիվության վրա: Այսպիսով, կանանց մոտ, ովքեր պարբերաբար թեյ են խմում, կարող են «միանել» եւ «անջատվել» որոշակի գեներ, եւ դա անպայման ազդելու է օրգանիզմի նյութափոխանակության գործընթացների,  բջիջների եւ հյուսվածքների գործառույթների վրա:

Ոչ բարենպաստ պարագայում (օրինակ արատավոր գեների «միացման» դեպքում) կարող են բջիջների, հյուսվածքների եւ օրգանների գործառույթների լուրջ խախտումներ առաջանալ:

Շվեդ գիտնականները կարծում են, որ երկար տարիներ օգտագործվող ըմպելիքները  նույնպես  կարող են ազդել նաեւ գեններում մուտացիոն փոփոխությունների առաջացման վրա:

Ուսումնասիրության համաձայն, կանանց մոտ, ովքեր պարբերաբար թեյ են խմում,  գեների փոփոխություններ են նկատվում, որոնք ազդում են քաղցկեղի եւ էստրոգեն սեռական հորմոնի նյութափոխանակության վրա: Տղամարդկանց մոտ նման փոփոխություններ չեն հայտնաբերվել:

Փորձագետները բացատրում են, որ թեյի մեջ պարունակվող ակտիվ  նյութերը կարող են ակտիվացնել կնոջ օրգանիզում էստրոգենի արտադրությունը, ինչը, իր հերթին, կարող է մեծացնել քաղցկեղի որոշակի տեսակների զարգացման ռիսկը:

Էստրոգենի ավելցուկը նույնպես ասոցացվում է պաթոլոգիական վիճակների առաջացման հետ, որոնք  ուղեկցվում են բջիջների աճի խթանմամբ, քանի որ դա  օրգանիզմում էստրոգենի հիմնական գործառույթն է:

Մասնավորապես, գիտնականները նշում են, որ էստրոգենի բարձր կոնցենտրացիան խթանում է նրա նկատմամբ զգայուն օրգանների բջիջների աճը, ինչը  կարող է չարորակ եւ բարորակ ուռուցքների, այդ թվում արգանդի  ֆիբրոադենոմայի, ձվարաններում  բուշտի, կրծքագեղձերում ֆիբրոզոկիստոզային գոյացությունների, կրծքագեղձի քաղցկեղի, էնդոմետրիոզի եւ այլ հիվանդությունների  առաջացմանը հանգեցնել: