Կանանց կողմից հարաբերությունները բարդացնելու 9 եղանակ՝ ըստ տղամարդկանց

Մտածել, որ նա դադարել է քեզ սիրել, միայն այն պատճառով, որ ժամանակին չի պատասխանում քո հաղորդագրություններին
ռոմանտիկ զույգ անկողին

Հարաբերություններն ինքնին բարդ բան են, բայց երբեմն մենք ինքներս ենք բարդացնում դրանք։ Եվ չնայած ստորև բերվող սխալները տղամարդիկ են թվարկել, դրանցից մի քանիսը վերաբերում են նաև հենց իրենց։ Մի խոսքով, դրանք պետք է դադարեն անել բոլորը։

1. Անտարբեր ձևանալ, նույնիսկ, եթե քեզ ինչ-որ մեկը հետաքրքիր է։
Եթե դու միշտ սպասում ես, որ նա անընդհատ առաջինը պետք է գրի, ապա նա կարող է որոշել, որ ինքը պարզապես հետաքրքիր չէ քեզ։ Մի վախեցիր նախաձեռնություն ցուցաբերել ու ցույց տալ քո հետաքրքրությունը, հատկապես, եթե դու տեսնում ես, որ հաստատ հետաքրքիր ես նրան։

2. Ակնարկներ անել ու տղամարդուն ստիպել գլխի ընկնել, փոխանակ ուղիղ ասելու։
Հարցը նույնիսկ այն չէ, որ տղամարդիկ չեն կարողանում հասկանալ կանացի ակնարկները, այլ այն, որ նրանք հաճախ չեն ուզում այդ անել։ Չէ՞ որ, եթե դու պարզապես նրա գլուխը տանում ես, դա նրա ինչի՞ն է պետք։

3. Սպասել, որ նա անվերջ պետք է հասնի քո բարեհաճ վերաբերմունքին։
Շատ աղջիկներ տղային մերժում են ոչ թե այն պատճառով, որ նա իրենց դուր չի գալիս, այլ որպեսզի տեսնեն, թե որքան ուժեղ է նա իրեն ուզում, որ նա ավելի լավ ջանա։ Բայց ճշմարտությունն այն է, որ տղաների մեծ մասը չեն ուզում այլևս ջանք թափել «ոչ» բառից հետո։

4. Հեռախոսից կտրվելու անկարողությունը։
Պետք չէ շտապել ամեն բան ներբեռնել Ինստագրամ։ Անգամ, եթե լավ կադր ունեք ժամադրությունից, կարելի է սպասել, որ այն ավարտվի, որ հրապարակես լուսանկարը։ Ոչ ոք չի սիրում, երբ իրեն անտեսում են։ Եթե դու տղայի հետ ես, եղիր նրա հետ՝ չշեղվելով հեռախոսի վրա։

5. Մասնակցություն չունենալ պլաններին։
Տղամարդկանց դուր չի գալիս ամեն ինչ միշտ մտածել ու պլանավորել՝ փորձելով հասկանալ, թե դու ինչով կցանկանայիր զբաղվել կամ ուր մեկնել։ Մի վախեցիր անկեղծ լինել նրա հետ ու պատմել, թե քեզ ինչ դուր չի գալիս։ Նա պետք է իմանա քո նախապատվությունները։

6. Քեզ այնպես պահել, ասես դուք վաղուց հարաբերությունների մեջ եք։
Առաջին ժամադրությունները հենց դրա համար էլ առաջին են կոչվում։ Ոչ ոք չպիտի չափազանց մեծ ճնշում զգա, երբ դուք հենց նոր եք ծանոթացել։ Ոչ մի պահանջ, խոստովանություններ ու ապագակի պլաններ չպետք է լինեն։

7. Ստուգել՝ միմյանց հետ անցկացրած ժամանակը վայելելու փոխարեն։
Այո, ժամադրությունը ծանոթություն է, որ հասկանաս, թե որքանով եք դուք միմյանց հարմար։ Բայց պետք է չէ այն վերածել աշխատանքի ընդունվելու համար անցկացվող հարցազրույցի կամ տղայի համար թեստի, երբ նա գիտի, որ դու անընդհատ հետևում ես նրա յուրաքանչյուր պատասխանին կամ գործողություններին։ Վայելիր պահը և ավելի շատ զգա։

8. Լուրջ հարաբերություններ սպասել նրանից, ով չի ուզում դա կամ պատրաստ չէ դրան։
Եթե նա ուղիղ քեզ ասում է, որ ոչ մի լուրջ բանի պատրաստ չէ, հավատա նրան։ Պետք չէ մտածել, որ դու կարող ես հակառակում համոզել նրան։ Եվ մի սպասիր ոչինչ, եթե դու որոշում ես մնալ։ Նա քեզ նախազգուշացրել է։

9. Մտածել, որ նա դադարել է քեզ սիրել, միայն այն պատճառով, որ ժամանակին չի պատասխանում քո հաղորդագրություններին։
Մարդիկ դեռ աշխատում են։ Մարդիկ սպորտով են զբաղվում։ Այո, միգուցե անցել է արդեն 3 ժամ, ինչ նա ստացել է քո հաղորդագրությունը ու չի պատասխանել, բայց հավանաբար նա պարզապես հագեցած կյանք ունի։