Ինչ են նշանակում պատկերները, որոնք մենք ենթագիտակցաբար նկարում ենք

Ծաղիկներն ու տերեւները բարի բնավորության մասին են վկայում

Թվերի շքերթ

Թվեր նկարելու սիրահարներին բացառապես նյութական արժեքներն են հետաքրքրում: Առաջին տարբերակը՝ մտածում եք որտեղ եւ ինչպես վաստակել, երկրորդը՝ ինչպես փակել պարտքերը:

Թող միշտ լինի արեւը

Նոթատետրի էջերն արեւնե՞րն են զարդարում: Պարադոքս է, բայց ձեր տրամադրությունն ամենեւին էլ այնքան ուրախ չէ, որքան ձեր նկարած պատկերները: Դուք ջերմության, ուշադրության ու հոգատարության կարիք ունեք: Դուք երազում եք ընկերության մասին: Ուզո՞ւմ եք խորհուրդ: Աշխատեք ավելի շատ լինել մարդկանց շրջապատում: Զանգահարեք ընկերներին, հանդիպեք, գնացեք կինոթատրոն կամ սրճարան: Այդ ժամանակ արեւը կհայտնվի նաեւ ձեր հոգում:

Օ՜հ, այդ ֆիգուրները

Քառակուսիները, եռանկյունիները վկայում են հստակ նպատակների եւ ամուր համոզմունքերի մասին: Այդպիսի պատկերներ հիմնականում նկարում են մարդիկ, ովքեր սովոր են բացահայտ արտահայտել իրենց տեսակետը: Նրանք  ունեն պրակտիկ միտք, լավ զարգացած տրամաբանական մտածողություն եւ ունակ են զբաղեցնել ղեկավար պաշտոններ: Ընդ որում՝ սիմետրիկ ֆիգուրները հստակության ու կարգուկանոնի մասին են խոսում: Իսկ եթե ֆիգուրների անկյունները սուր են, դա ագրեսիայի հակվածության մասին է վկայում: Ձեր խնդիրը ավելորդ կենտրոնացվածությունն է, որը թույլ չի տալիս թուլանալ:

Խաչեր՝ առանց զրոների

Խաչերը մեղքի զգացողություն են արտահայտում: Հնարավոր է՝ դուք ինչ-որ մեկին վիրավորել եք կամ չեք պահել խոստումը կամ ձեզ թվում է, թե շրջապատում ձեզ ինչ-որ բանի համար կշտամբում են:

Հնարավորինս արագ քննարկեք այն, ինչ ձեզ մտահոգում է կամ ներողություն խնդրեք, եւ միանգամից ավելի թեթեւացած կզգաք: Ընդ որում՝ ձեր խաչերի վրա կարող են նաեւ տարբեր նախշեր լինել, սովորաբար այդպես են անում կանայք:

Զսպանակներ, օղակներ, ալիքաձեւ գծեր

Ուրիշի խնդիրները ձեզ չեն հետաքրքրում: Դուք շատ փակ մարդ եք եւ չեք սիրում, երբ ուրիշները խառնվում են ձեր գործերին: Հնարավոր է՝ դուք թեթեւ ճգնաժամ եք ապրում: Հիմա դուք բաց լարի եք նման: Աշխատեք ձեզ վերահսկել, հակառակ դեպքում՝ կարող եք բռնկվել ու վիրավորել զրուցակցին:

Աստղեր

Աստղը լավատեսական բնավորություն նշան է: Բախվելով խնդրի հետ՝ այդպիսի մարդը փորձում է արագորեն լուծել դժվարությունները: Բացի այդ, նման պատկերները ցույց են տալիս նկարողի՝ իր վրա ուշադրություն դարձնելու ցանկությունը:

Ծառեր

Բարակ ծառեր՝ մերկ ճյուղերով, նկարում են ցրված ու ընկճված մարդիկ: Իսկ, ահա, հաստ բնով եւ սաղարթով ծառեր նկարում են եռանդուն, կենսուրախ մարդիկ, որոնց այդ պահին ոչինչ չի անհանգստացնում:

Սրտիկներ

Դուք լի եք զգացմունքներով: Ցանկանում եք գրկել ամբողջ աշխարհը: Բայց դուք զսպում եք ձեր զգացմունքները եւ կողքից ավելի խիստ ու անմատչելի եք թվում: Ընդ որում՝ որքան խոշոր է պատկերը, այնքան մեծ է տարբերությունը ձեր իրական եւ ցուցադրվող վիճակի միջեւ: Բավական է ձեզ վերահսկեք, եղեք ավելի բաց եւ ավելի վստահ:

Մեղվի փեթակ

Մեղվի փեթակը վկայում է կարգավորված եւ չափավոր կյանքի ձգտման մասին. հանգստություն, ներդաշնակություն ինքդ քեզ եւ շրջապատող աշխարհի հետ: Բացի այդ, այդպիսի նկարը կարող է ընտանիք կազմելու ցանկություն նշանակել, որը երբեմն մարդը չի ուզում խոստովանել:

Ծաղիկներ

Ծաղիկներն ու տերեւները բարի բնավորության մասին են վկայում: Այդպիսի մարդիկ կարեկից են եւ սիրում են օգնել ուրիշներին: Նրանք նաեւ զգայուն են: Եթե մարդը ծաղկամանով բույսեր է նկարում, նշանակում է՝ նրան մշտապես էներգետիկ սնուցում է պետք:

Շախ, թե մատ

Դուք հայտնվել եք դժվարին կացության մեջ, ուստի շախմատի տախտակ եք նկարում: Եվ ցանկանում եք լուծել խնդիրները՝ ընտրելով ձեր ռազմավարություն ու մարտավարությունը, ինչպես դա անում են շախմատիստները: Միաժամանակ, եթե նման պատկերները ավելի հաճախակի են ձեզ մոտ հայտնվում, բացառված չէ, որ դուք թաքնված բարդույթներ ունեք:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com