Թրամփը պատմել է ալկոհոլային կախվածությունից վախի մասին

Թրամփը վստահ է, որ իր գենետիկայում կա հակվածություն ալկոհոլիզմի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ալկոհոլային կախվածության պատճառով ալկոհոլ չի խմում: ԱՄՆ նախագահն այս մասին ասել է The Washington Post-ին տված հարցազրույցում:

Թրամփի խոսքով՝ ալկոհոլ չօգտագործելու որոշման վրա ազդել է իր ավագ հանգուցյալ եղբոր՝ Ֆրեդի ալկոհոլիզմը:

«Նա շատ գեղեցիկ էր եւ ես տեսնում էի, թե ինչ է ալկոհոլն անում նրա մարմնի հետ», — խոստովանել է նախագահը:

Թրամփը վստահ է, որ իր գենետիկայում կա հակվածություն ալկոհոլիզմի նկատմամբ:

«Ենթադրենք, ես սկսեի խմել: Լիովին հնարավոր է, որ ես հիմա չխոսեի ձեզ հետ», — ասել է Թրամփը:

Ֆրեդ Թրամփ կրտսերը  համալսարանն ավարտելուց հետո օդաչուի կարիերա էր սկսել TWA ավիաընկերությունում, սակայն հայրը պնդել էր  ընտանեկան բիզնեսը կառավարելու մասին: Արդյունքում երիտասարդը սկսել էր խմել, նրան հեռացրել էին ընկերությունից, որից հետո Ֆրեդն անցել էր հոր ընկերությունում աշխատանքի: Նա մահացել է 1981 թվականին ալկոհոլիզմի հետեւանքների պատճառով, հաղորդում է  Gazeta-ն: