Թեյլոր Սվիֆթը խոսել է Քիմ Քարդաշյանի երկրպագուների կողմից հարձակման ենթարկվելու մասին

Երկու հայտնի կանանց միջև թշնամանքը սկսվել էր այն ժամանակ, երբ Թեյլորը ռեփեր Քանյե Ուեսթին մեղադրել էր իր երգում իր հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելու համար

Ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթը Vogue-ի նոր թողարկման մեջ խոսել է ամերիկահայ մոդել Քիմ Քարդաշյանի երկրպագուների կողմից հարձակման ենթարկվելու, երգչուհի Քեթի Փերիի հետ թշնամանքն ավարտելու և ԱՄՆ նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնին հրապարակայնորեն չաջակցելու մասին, գրում է Daily Mail-ը:

Թեյլոր Սվիֆթ

29-ամյա երգչուհին պատմել է իր ծայրահեղ «մեկուսացման» մասին, որը զգացել է Քիմ Քարդաշյանի և նրա երկրպագուների հարձակումից հետո:

Երկու հայտնի կանանց միջև թշնամանքը սկսվել էր այն ժամանակ, երբ Թեյլորը ռեփեր Քանյե Ուեսթին մեղադրել էր իր երգում իր հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելու համար:

Քանյեն, ի պատասխան,  հայտարարել էր, որ երգի բառերի շուրջ նախապես զրույց է ունեցել Թեյլորի հետ և ստացել է նրա համաձայնությունը: Դրանից հետո Քիմը հրապարակել էր տեսանյութ, որում Թեյլորն իր համաձայնությունն էր տալիս երգի բառերի վերաբերյալ:

Թեյլոր Սվիֆթ

«Ոչ բոլորը կհասկանան, թե ինչ է նշանակում միլիոնավոր մարդկանց կողմից ատելության արժանանալ»,- անկեղծացել է երգչուհին:

Պատասխանելով ամերիկացի երգչուհի Քեթի Փերիի հետ թշնամանքին վերջ տալու մասին հարցին՝ երգչուհին նշել է, որ առաջին քայլը Փերին է արել՝ ձիթենու ճյուղ ուղարկելով:

Թեյլոր Սվիֆթ

Թեյլորի դեմ ատելության ևս մեկ արշավ էր սկսվել 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ նա որոշել էր չբարձրաձայնել իր քաղաքական հայացքների մասին:

Չնայած նրան, որ նա Հիլարի Քլինթոնի կողմնակիցն էր, Թեյլորը չէր ցանկանում հրապարակայնորեն աջակցել նրան, քանի որ նրա կարծիքով՝ «դա ավելի շատ խոչընդոտ կլինի, քան օգնություն»: