Անհետացող ավտոմեքենաների օպտիկական խաբկանքը հերթական իրարանցումն է առաջացրել համացանցում

Տեսանյութը դիտելիս տպավորություն է ստեղծվում, թե ճանապարհն անցնում է կամրջի վրայով, իսկ մեքենաների և մոտոցիկլետների շարասյունը մտնում է կամրջի անհասկանալի արգելապատնեշի տակ ու անհետանում

1

Անհետացող ավտոմեքենաների օպտիկական խաբկանքը հերթական իրարանցումն է առաջացրել համացանցում: Կարճ ժամանակում տեսանյութը հարյուր հազարավոր դիտումներ է գրանցել:

Տեսանյութը դիտելիս տպավորություն է ստեղծվում, թե ճանապարհն անցնում է կամրջի վրայով, իսկ մեքենաների և մոտոցիկլետների շարասյունը մտնում է կամրջի անհասկանալի արգելապատնեշի տակ ու անհետանում:

Որոշ օգտատերեր, սակայն, միանգամից են գլխի ընկել, որ սա ընդամենը տեսողական խաբկանք է:

Տեսանյութը նկարահանվել է մի շենքի տանիքից՝ այնպիսի անկյան տակ, որ տանիքի արգելապատնեշը թվացել է որպես կամրջի արգելապատնեշ: