Ես արեւայրուք եմ ընդունում մինչեւ առավոտյան 9-ը կամ երեկոյան 6-ից հետո. Լիզ Հերլին

Դերասանուհին գեղեցիկ արեւայրուքով է, նյուդ շպարով, իսկ վարսերը կոկիկ հավաքված են
վառ կերպար

«Խաբեբաները» ֆիլմի աստղ Լիս Հերլին երկրպագուներին ապացուցել է, որ տարիքը լավ կազմվածքին չի խանգարում։ Դերասանուհին լողավազանում լողալիս գայթակղիչ կերպարանք է ընդունել, սեքսուալ լուսանկարն էլ հրապարակել է իր Instagram-ում։ Հյու Գրանտի նախկին սիրելին կադրում կրում է լողազգեստի միայն ներքեւի մասը, իսկ կուրծքը ծածկել է ձեռքերով։

Դերասանուհին գեղեցիկ արեւայրուքով է, նյուդ շպարով, իսկ վարսերը կոկիկ հավաքված են։

«Արթնացում Լոս Անջելեսում։ Հ․ Գ․ Ես արեւայրուք եմ ընդունում մինչեւ առավոտյան 9-ը կամ երեկոյան 6-ից հետո։ Մնացած ժամանակն անց են կացնում մեծ հովանոցի տակ», - կադրին կից գրել է Հերլին, գրում է operativ.am: