ՌԴ ֆուտբոլային ակումբի վարքագծի վերահսկման կոմիտեն 20 հազար ռուբլի տուգանք է սահմանել Տուլայի «Արսենալ» ակումբի նկատմամբ, գրում է Rusarminfo-ն:
Տուգանքի պատճառը Տուլայի թիմի երկրպագուների կողմից հնչած վիրավորանքներն էին «Տամբով» ակումբի գլխավորի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հասցեին:
Ալեքսանդր Գրիգորյանը նախկինում ղեկավարել է մոսկովյան «Արարատ» ակումբը:«Արտագնա խաղի ժամանակ
«Արսենալ»-ի երկրպագուները իրենց տամբովյան գործընկերոջ հասցեին չեն ամաչել վատ արտահայտություններ հնչեցնել»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Տամբով»-«Արսենալ» հանդիպումը տեղի է ունեցել Սարանսկում և ավարտվել է 1:0 հաշվով` հօգուտ «Արսենալ»-ի:
0Comments