Ամեն ինչ լավ է. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Պակասը այն չէ, որ Ես չեմ կարողանում փոթորկից փրկող ապաստան գտնել ձեզ համար, պակասը ձեր վստահությունն է՝ ապաստանի ապահովության վերաբերյալ

Հիսուս
Օգոստոսի 8

Տեր, օրհնիր մեզ և պահպանիր մեզ, խնդրում ենք:

Իմ Պահպանող Զորությունը երբեք չի պակասում, այլ պակասում է՝ Այն ձեռք բերելու ձեր հետևողականությունը: Պակասը այն չէ, որ Ես չեմ կարողանում փոթորկից փրկող ապաստան գտնել ձեզ համար, պակասը ձեր վստահությունն է՝ ապաստանի ապահովության վերաբերյալ:

Ամեն վախ, ամեն տարակույս՝ ոճիր է Իմ Սիրո նկատմամբ:

Ախ որդիներ, վստահեք Ինձ: Ամեն օր ասեք, օրվա մեջ բազմիցս ասեք. «Ամեն ինչ լավ է»: Ասեք այն, մինչև որ հավատաք, համոզվեք դրանում: