Առյուծները հողի տակից հանել են խոզին և կերել

Դրա տարածքում ապրում է գրեթե 1.500 առյուծ, 12 հազար փիղ, 2.500 գոմեշ, 1000 ընձառյուծ և 5000 ռնգեղջյուր

Հարավաֆրիկյան «Կրյուգերի ազգային պարկում» երկու առյուծները գետնի տակից հանել են խոզին և կերել:

Համացանցում տեղադրված կադրերում երևում է, թե ինչպես է գիշատիչներից մեկը սկսում փորել հողը, այնուհետև նրան միանում է մյուս առյուծը: Երկու առյուծները հանում են խոզին և նրան երախում սեղմում այնքան, մինչև այն դադարում է շարժվել:

Ազգային պարկի աշխատակցուհին հայտնել է, որ առյուծներից յուրաքանչյուրը փորձում էր ինքը տիրանալ որսին: Նրանք այնքան մեծ ուժով են հանել զոհին, որ նույնիսկ թփի արմատներն են հանել:

«Կրյուգերի ազգային պարկը» գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիս-արևելքում: Դրա տարածքում ապրում է գրեթե 1.500 առյուծ, 12 հազար փիղ, 2.500 գոմեշ, 1000 ընձառյուծ և 5000 ռնգեղջյուր: