«Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Անուշ Լալայանը, ազատվել է աշխատանքից

Ասել են՝ հաստիքը կրճատվում է

Ակտիվիստ, «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Անուշ Լալայանը, ով մեկ տարի առաջ Սփյուռքի նախարարությունում պաշտոն էր ստացել, ազատվել է աշխատանքից:

Tert.am-ի հետ զրույցում Անուշ Լալայանն ասել է, որ 15 օր առաջ տեղեկացրել են աշխատանքից ազատելու մասին. «Ինձ հայտնել են, որ օպտիմալացման արդյունքում հաստիքը կրճատվում է: Այս թեմայի մասին այդքան չէի ուզում բարձրաձայնել, մինչև մամուլը դրան չանդրադարձավ: Ասել են՝ հաստիքը կրճատվում է, բայց ոնց հասկանում եմ ՊՈԱԿ-ի մյուս մասնագետներն այլ հաստիքով աշխատում են, դեռ չեմ հասկանում»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում