Ուզում ենք այստեղ ապրել. ռուս հաղորդավարը Հայաստանում է

Շիրվինդտը նկարահանող խմբող այցելել է նաև Սևան, Աշտարակ, որտեղ համտեսել է թոնիրում պատրաստված խորոված և արիշտա
Միխայիլ Շիրվինդտ

Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Միխայիլ Շիրվինդտը տեսանյութ է հրապարակել «Съедобное – несъедобное» հաղորդաշարի հերթական թողարկման մասին, որում ներկայացնում է իր ճամփորդությունը Հայաստանով մեկ:

Հաղորդավարն այցելել է Երևանի «Գում» շուկան, որտեղ համտեսել է հայկական չորամրգերը, որոնցից հատկապես առձանձնացրել է ծիրանի չիրը: Հաղորդավարին վաճառականները նաև ծիրանի օղի են հյուրասիրել:

«Ուզում ենք այստեղ ապրել», - հայտարարել է Շիրվինդտը հերթական հյուրասիրությունը փորձելուց հետո:

Շիրվինդտը նկարահանող խմբող այցելել է նաև Սևան, Աշտարակ, որտեղ համտեսել է թոնիրում պատրաստված խորոված և արիշտա: