Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում ազդարարեց, որ մեկ ու կես տարի առաջ միտինգում հայտարարած «կա՛մ ես կդառնամ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա» իշխանատենչ կարգախոսին գալիս է փոխարինելու «կա՛մ ես կմնամ իշխանության, կա՛մ Հայաստանը իշխանություն չի ունենա» ճանապարհային քարտեզը։
«Արցախը Հայաստան է, եւ վե'րջ»։
Եւ կարեւոր չէ, որ, ըստ քաղաքական պահանջարկի ժամանակին հայտարարվել է՝ « գրավյալ տարածքները Ադրբեջանին վերադարձնելու» կամ «Հայաստանը կաթվածահար ու ձախողված պետություն է եւ նրա ինստիտուտները անկարող են հարցեր լուծելու» մասին։ Կարեւորը' նպատակը արդարացնում է միջոցները։
Եթե, նույնիսկ, այդ միջոցները կարող են վտանգել Հայաստանի եւ Արցախի ազգային եւ պետական անվտանգությանը...
Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
0Comments