Սոցիալական կայքերում արդեն մի քանի օր է՝ տեսանյութեր են հրապարակվում, որտեղ կարելի է տեսնել Ազովի ծովի ափերում սատկած մեդուզաների հսկայական կուտակումներ: Ափամերձ շրջաններում ջուրը փոխել է գույնը: Զբոսաշրջիկները և տեղացիները խուսափում են ծովը մտնել:
Ոմանց կարծիքով՝ մեդուզաների զանգվածային անկումը վկայում է ծովի աղտոտվածության մասին: Մյուսները մեկնաբանություններում գրել են, որ նման բան Ազովի ծովում երբեք չի եղել:
Իսկ տեղական լրատվամիջոցները, հղում անելով բնապահպաններին, գրել են, որ մեդուզաների անկման պատճառը ծովի ջրում աղի չափաբաժնի աճն է: Բժիշկներն էլ զգուշացրել ձեռք չտալ սատկած մեդուզաներին, դրանք վտանգավոր կարող են լինել նաև սատկած վիճակում:
0Comments