ՄԱԿ-ը 2 մլն դոլար կտրամադրի ՀՀ 4 համայնքներում մարդկային անվտանգության բարելավման համար

Մեկնարկեց «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքերում» ծրագիրը
ռեեոտ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մեկնարկեց «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքերում» ծրագիրը, որի արժեքը կազմում է 2 միլիոն ԱՄՆ դոլար:

«Գումարը կարող է ներդրում համարվել, դրանք տրվելու են մանկապարտեզների վերանորոգմանը, ճանապարհների բարեկարգմանը, ուսուցիչների որակի բարձացմանը, նախադպրոցական հիմնարկների ձևավորմանը, աղետների կանխարգելմանը»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ նշելով, որ համայնքները կներկայացնեն իրենց կարիքները և, ըստ դրանց առաջնահերթության՝ խնդիրները կլուծվեն:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն էլ իր բացման խոսքում կարևորեց պետության համաչափ և կայուն զարգացումը, քանի որ առկա է քաղաքային և գյուղական համայնքների միջև զարգացման մեծացող անջրպետ, իսկ նորարարությունների, զարգացող ենթակառուցվածքների, սոցիալական ծառայությունների բարելավման և տնտեսական օգուտների հիմնական մասը կենտրոնացած է խոշոր քաղաքներում՝ մասնավորապես մայրաքաղաք Երևանում: