Սերժ Սարգսյանը 3 ժամ պատասխանել է հարցերին

Շատ անկեղծ հանդիպում է եղել, քննարկվել են բոլոր հարցերը՝ եւ ներքաղաքական, եւ արտաքին քաղաքական

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ 3-րդ նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը Դիլիջանում հանդիպում է ունեցել կուսակցության երիտասարդական թեւի հետ: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ հանդիպումն անցել է շատ բաց ու անկաշկանդ մթնոլորտում:

«Շուրջ 3 ժամ կուսակցության ղեկավարը պատասխանել է երիտասարդների հարցերին: Շատ անկեղծ հանդիպում է եղել, քննարկվել են բոլոր հարցերը՝ եւ ներքաղաքական, եւ արտաքին քաղաքական»,- ասաց Հայկ Մամիջանյանը: