Մեկուսացիր. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Առանձնանալու և Ինձ հետ հանգստանալու համար ավելի շատ ժամանակ հատկացրեք

ա
Օգոստոսի 6

Առանձնանալու և Ինձ հետ հանգստանալու համար ավելի շատ ժամանակ հատկացրեք: Եթե Ես՝ Աստծո Որդիս, կարիք ունեի խաղաղ հաղորդակցության Իմ Հոր հետ՝ առանձնության մեջ, հեռու՝ աղմուկներից ու գործերից, հապա որքան ավելի դուք կարիք կունենաք այդ հաղորդակցության:

Հոգով վերալցվելը մեծ անհրաժեշտություն է: Այդ մեկուսանալը, լուռ փակվելը ձեր էության գաղտնարաններում, այդ առանձին մնալը Ինձ հետ՝ բացարձակ անհրաժեշտություն է:

Այդ մեկուսացումներից կվերադառնաք երբեմն այնքան զորացած, որ ի զորու կլինեք օրհնել ու բժշկել ուրիշներին: