Դատարկիր քեզ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ուրեմն՝ լավ ըմբռնիր Իմ ազատագրելու ձևը. վստահիր Ինձ կատարելապես ու ամբողջովին
Live24.am-ը ներկայացնում է

Հիսուս
Օգոստոսի 5

Վստահիր միայն Ինձ: Ուրիշ օգնություն մի կամեցիր: Փոխհատուցումը թող քո հոգու վստահությունը լինի, որպեսզի ավելին տրվի քեզ՝ կարողությունդ անպակաս պահելու համար:

Դատարկիր քեզ արագորեն, որպեսզի նոր Աստվածային Կենսաուժ ստանաս:

Ինչքան շատ քեզ պահես, այնքան քիչ կստանաս Ինձնից: Այս՝ ձեռք բերելու Աստվածային Օրենքն է: Չգործածելը, չտալը, քեզ պահելը՝ ենթադրում է ապագայի նկատմամբ վախ, Ինձ վստահելու պակաս:

Երբ խնդրում ես, որ ազատեմ քեզ դժվարության ու չքավորության ճահճուտից, դու նախ պետք է Ինձ վստահես ամբողջովին: Երբ քո հավատքը և աղոթքը ներդաշնակ կլինեն, Ես քո աղոթքին կպատասխանեմ՝ ինչպես ազատարարը՝ խեղդվող մարդուն, ով իրեն փրկելու ապարդյուն ջանքեր է թափում:

Այդ մարդը իրեն ավելի վտանգավոր ու անհուսալի կացության կմատնի, մինչև ամբողջովին չենթարկվի ազատարարի կամքին ու խնամքին: Ուրեմն՝ լավ ըմբռնիր Իմ ազատագրելու ձևը. վստահիր Ինձ կատարելապես ու ամբողջովին:

Դատարկիր սիրտդ՝ Ես կլցնեմ այն: Խնդրեք, որ հասկանալի դառնա ձեզ համար Իմ տալու ձևը: Այս ամենադժվար դասն է դարձել Իմ աշակերտների համար: Ոմանք այնքան շատ են կապված նյութական պարագաներին, որ չեն կարողանում հասկանալ, թե որոնք են Աստվածային Միջոցները: Պետք է ապրեք՝ ինչպես Ես Եմ ձեզ ասում. Ինձնից կախյալ վիճակի մեջ եղեք: