Ռուսաստանում մի ամբողջ քաղաք են տարհանում

Աչինսկի պայթյունը համեմատել են ատոմային ռումբի պայթյունի հետ

Ականատեսները նկարահանել են Աչինսկի զորամասի պահեստում ուժեղագույն պայթյունի պահը, ըստ analitik.am-ի՝ այս մասին հայտնում է Լենտան:

Տեսանյութը հրապարակողը հայտնում է, որ ֆիքսել է պայթյունի պահը, ինչից հետո առաջացել է սունկ, որն առաջանում է ատոմային ռումբից հետո:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պահեստում, որտեղ է տեղի է ունեցել պայթյունների շարքը, գտնվում է ավելի քան 40 տարբեր տրամաչափի արկ:

Աչինսկի քաղաքապետարանից հայտնում են, որ պատրաստվում են տարհանել քաղաքի բնակչությանը:

«Ուշադրություն, Աչինսկի բնակիչներ, պատրաստվեք տարհանման»,-ասված է հայտարարության մեջ:

Աչինսկում ապրում է ավելի քան 100 հազար մարդ: