Ուկրաինայում հայի են սպանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի արդյունքում հնչել են կրակոցներ
live24.am-ը ներկայացնում է

Ուկրաինայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի արդյունքում հնչել են կրակոցներ:

Միջադեպին մասնակցել են նաև հայեր: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, կա առնվազն մեկ զոհ:

Վիճաբանության մասնակիցներից երկուսը դանակի հարվածներ են ստաել: Ռուսարմինֆոն հայտնում է, որ դանակահարվածներից մեկը՝ 37-ամյա Վահե Մարտիրոսյանը, դանակի հարված է ստացել կրծքավանդակին: Նա հիվանդանոցում մահացել է:

Վիճաբանությունը տեղի է ունեցել երկու խումբ քաղաքացիների միջև: Կրակ բացողները դիմել են փախուստի, սակայն նրանց շատ արագ հայտնաբերել են: