Ակտիվ հանգստի սիրահարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքմենստանի նախագահը վերջին ավելի քան 10 օրվա մեջ առաջին անգամ «հայտնվել» է թուրքմենական եթերում

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ավելի քան 10 օրվա մեջ առաջին անգամ «հայտնվել» է պետական հեռուստատեսության եթերում, հայտնում է «Ազատություն»ռադիոկայանը: 

Թուրքմենստան

Ինչպես հայտնել է թուրքմենական հեռուստատեսության «Վաթան» լրատվական ծրագիրը, նախագահն իր արձակուրդի ժամանակ ակտիվ հանգստով է զբաղվում:

Երեկոյան եթերում ցուցադրվել է ավելի քան 20 րոպե տևողությամբ ռեպորտաժ՝ ինչպես է թուրքմենների առաջնորդը հեծանիվ քշում, ձի հեծնում և կրակում զենքից:

Բացի այդ, Թուրքմենստանի նախագահը սպորտային մեքենայով շրջել է Կարակում անապատով՝ հասնելով Դարվազի գազի խառնարան, որը հայտնի է «Դժոխքի դարպասներ» անվանումով:

Նշվում է, որ սա նրա առաջին հայտնվելն է եթերում վերջին ավելի քան 10 օրվա ընթացքում: Վերջին անգամ նրան ցուցադրել էին հուլիսի 24-ին՝ նրա մահվան մասին լուրերից հետո: Սակայն կադրերը ոմանց մոտ կասկածներ էին առաջացրել, որոնք նշել էին, որ ցուցադրվել են մայիսի կադրեր: