5 պատճառ, թե ժամանակակից աղջկա համար ինչու է դժվար ամուսնանալը

Պոտենցիալ փեսացուն այդ դեպքում ենթագիտակցաբար զգում է տղամարդկային էներգիայի տիրապետությունը եւ հեռու է փախչում

1. Խնդիրներ հոր հետ հարաբերություններում

Եթե հոր հետ վատ հարաբերությունների նախաձեռնությունը աղջկանից է գալիս, դա կողմնակիորեն մատնանշում է, որ աղջիկն ընդհանուր առմամբ քննադատական վերաբերմունք ունի մարդկության տղամարդկային կեսի հանդեպ: 

2. Տանը տղամարդկային էներգիայի գերակայություն 

Իսկ դա ինչ է նշանակում: Դա նշանակում է, որ աղջիկը համարյա տղայի պես է… եւ արտաքինից, եւ մտածողությամբ, բնավորությամբ, պահվածքով: Պոտենցիալ փեսացուն այդ դեպքում ենթագիտակցաբար զգում է տղամարդկային էներգիայի տիրապետությունը եւ հեռու է փախչում: Չէ որ ոչ մի համարժեք տղամարդ չէր ցանկանա ամուսնանալ տղամարդու հետ եւ նրա հետ երկար ու երջանիկ ապրել: 

3. Ցածր ինքնագնահատական

Ամուսնությունը կարող է ստրկության նման լինել, իսկ ճակատագիրը բարեհաճ է եւ սպասում է աղջկա անձի մեջ արմատական փոփոխությունների: 

4. Բարձր ինքնագնահատական եւ ակնկալիքներ

Տարածված տիպական դեպք է, երբ աղջիկը սպիտակ ձիով արքայազնի է սպասում: Դա չափազանց փքված կեղծ ես-ի արդյունք է, իր` սիրված աղջկա վերաբերյալ պատրանքային պատկերացման: 

5. Ապականված կենսական արժեքներ

Ճակատագիրն իսկական նվեր էր նախապատրաստել, բայց հասունացման ժամանակաշրջանում աղջիկն ընկել է վատ ընկերական շրջապատի կամ այլասերված հանրային  կարծիքի բացասական ազդեցության տակ: Անհրաժեշտ է կենսական արժեքների վերագնահատում կատարել, փոխել կյանքի զուգընկերոջ փնտրտուքի վեկտորը եւ ամեն ինչ միանգամից լավ կլինի:   

 

Աղբյուրը` Creu