Իվետա Մուկուչյանի գայթակղիչ լուսանկարը

Հրապարակված կադրը սեւ-սպիտակ է, Իվետան արեւային ակնոցով է
Իվետա Մուկուչյան

Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է: Միկրոբլոգի իր էջում նա իր հետեւորդներին ու երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնում է իր գայթակղիչ, հմայիչ լուսանկրաները ֆոտոշարքերից, հանգստից կադրեր, համարձակ եւ նորաոճ կերպարները:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել՝ հերթական անգամ ցուցադրելով իր գայթակղիչ ու ոճային կերպարը։ Հրապարակված կադրը սեւ-սպիտակ է, Իվետան արեւային ակնոցով է։ Կրում է քարերով տոպ, գլխարկ։ Կերպարն ամբողջացնում են զարդերը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին վառ գույնի լողազգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա հրաշալի կազմվածքը։ Իվետան պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել երգչուհուն, իսկ նրանցից մեկը գրել էր. «Կին երազանք»։