Մոսկվայում իրավապահ մարմինները բերման են ենթարկել 346 քաղաքացու

Մի շարք քաղաքացիները ակցիային մասնակցում են դիմակներով

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված չարտոնված բողոքի ակցիայի ժամանակ իրավապահ մարմինները բերման են ենթարկել 346 քաղաքացու: Այս մասին հայտնում է «ՕՎԴ-Ինֆո» իրավապաշտպան հարթակը:

Ոստիկանությունը կոչ է արել Մոսկվայի կենտրոնում հավաքվածներին ցրվել, իսկ ովքեր չեն ենթարկվում իրավապահ մարմինների պահանջներին, բերման են ենթարկում բաժին:

Մի շարք քաղաքացիները ակցիային մասնակցում են դիմակներով։

2019 թվականի սեպտեմբերին անցկացվող Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին ընտրական հանձնաժողովը չի գրանցել երկու տասնյակից ավելի անկախ թեկնածուների: Համաձայն չլինելով այդ որոշումների հետ՝ անկախ թեկնածուները հուլիսի 27-ին չարտոնված բողոքի ակցիա էին կազմակերպել Մոսկվայում: