Մայրական սթրեսն ազդում է երեխայի առողջության վրա

Շուրջ 21 հազար երեխայի ծննդաբերել են կանայք, ովքեր բեղմնավորումից առաջ 6 ամիս շարունակ ուժեղ սթրեսի են ենթարկվել

Ամերիկյան գիտնականների վերջին ուսումնասիրությունն ապացուցել է, որ երեխաները, ում մայրերը բեղմնավորումից մի քանի ամիս առաջ սթրեսային իրավիճակում են եղել, կյանքի առաջին տարում ավելի հաճախ են մահանում:

Ըստ Meddaily-ի, մանկական մահացության վտանգը 53%-ով ավելանում է: Այս եզրակացությունը գիտնականներն արել են հետազոտության արդյունքում, որի ժամանակ վերլուծել են 1973-2008 թվականների ավելի քան 3 միլիոն ծնունդների տեղեկությունները: Այդ ընթացքում մանկական մահացության 8398 դեպք է արձանագրվել:

Շուրջ 21 հազար երեխայի ծննդաբերել են կանայք, ովքեր բեղմնավորումից առաջ 6 ամիս շարունակ ուժեղ սթրեսի են ենթարկվել: Նրանցից 93 երեխա վաղ տարիքում մահացել է: