Դե հիմա գնացեք ու գոռացեք, որ դուք եք տերը այս երկրի

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ինձ գցեց սև ցուցակ, հիշեցնեմ, որ նա Հայկ Սարգսյանի` նույն ինքը շիշ բռնողի, հարազատ եղբայրն է

Հենց նոր կատարված դրվագի վրա ուզում Ձեր ուշադրությունը սևեռել հարգելի ՀՀ հպարտ քաղաքացիներ ու լսել Ձեր կարծիքը-

Հիշում եք չէ վարջերս հուլիսի 20-ին «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» տնտեսական համաժողովին մասնակցելու համար վարչապետի Գյումրի կատարվելիք այցի մասին: Ազգընտիր վարչապետին պատնեշներով ու մենթերով կիլոմետրերով հեռու պահելով ժողովրդից, հորդորեցին վարչապետին ուղղված հարցերով դիմել նրա օգնական Նաիրի Սարգսյանին: Ես էլ փորձեցի գոնե նման կերպ` օգնականի միջոցով իմ ՊԵԿ-ի հետ կապված խնդիրը հասու դարձնել վարչապետին:

Վերոհիշալ անձը իբր լսելով ինձ վերցրեց իմ կոնտակտային տվյալները(բջջ. համար), խոստացավ այսուհետ հետամուտ լինել հարցին, զանգել ոլորտի պատասխանատու` ռաֆիկին ու Շուշանիկին ու կարճ ժամանակում ամենի մասին տեղյակ պահել ինձ: (Այս խոսակցությանը ներկա է եղել և կարող է հավաստել նրա մտերիմ` այդ պահին նրա կողքը կանգնած Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը Tigran Virabyan) Տևական ժամանակ լուր չունենալով հենց նոր գրեցի նրա էջին, թե արդյոք նորմալ է համարում խոստումը չկատարած անպատասխան անհետանալն ու պաշտոնյաի նման պահվածքը, ինչին իպատասխան վարչապետի օգնական` Նաիրի Սարգսյանը ինձ գցեց ``սև ցուցակ``: Հիշեցնեմ, որ Նաիրի Սարգսյանը, Հայկ Սարգսյանի` նույն ինքը շիշ բռնողի հարազատ եղբայրն է: 
Ահա ամենը հակիրճ ներկա իշխանության, նրա ներկայացուցչի կերպարի, տված խոսքի արժեքի ու վերաբերմունքի իրեն իսկ ընտրած ՀՀ ``հպարտ`` քաղաքացու նկատմամբ... Դե հիմա գնացեք ու գոռցեք, որ Դուք եք տերը այս երկրի ....

#Nikol_Pashinyan
#ՆԻկոլ_Փաշինյան
#ՀՀ_կառավարություն
#arm_gov
#arm_primeminister