Տուր քո ամեն րոպեն

Փրկիչն էլ կարիք ունի այնպիսի հետևորդների, որոնց միջոցով կարողանա ուրախությամբ կատարել փրկության հսկայական գործը
Հիսուս


 

Օգոստոսի 2

 

Սիրելիներ, որքան հաճելի է ինձ լսել աղաղակը սիրո, որ խնդրում է Ինձնից ամեն ինչ, որ կամենում է ամեն գործ, ամեն մտածում, ամեն մի փառք և իր ամեն մի վայրկյանը Ինձ նվիրել:

Խեղճ ու սխալ է մարդու այն ըմբռնումը, որ կարծում է, թե բարի գործի համար օգտագործած ամեն մի դրամը ընծայվող լավագույն նվերն է: Ամեն բանից առավել Ես Սերն եմ կամենում. Ճշմարիտ ու ջերմ մանկական սերը, վստահող ու հասկացող Սերը, իսկ հետո արդեն Ես գնահատում եմ րոպեների նվիրաբերումը, բոլոր րոպեների:

Երբ սիրող հոգին Ինձ ծառայելու իր մեծ ցանկության մեջ Ինձ է նվիրում իր ողջ կյանքը, անգամ իր ապրած յուրաքանյչյուր ժամը, այդ ժամանակ է, որ մտածում եմ, թե որքան դժվար կլինի հասկանալը՝ ինչ է նշանակում ինձ տալ օրվա ամեն րոպեն:

Երբ Իմ թելադրանքով հրաժարվում եք ձեր ծրագրած փոքրիկ գործերից և ուրախ սրտով փոքր ծառայություններ մատուցում, այդ ժամանակ է, որ ձեր արածը Ինձ մեծ հաճույք է պատճառում: Երբ կարողանաք Ինձ տեսնել ամեն ինչի մեջ, այդժամ ձեր գործերն ավելի հաջող կընթանան:

Հիմա ամենահարմար ժամանակն է Վերընծայումի, այսինքն՝ մասնավոր՝ առանձնակի կերպով Ինձ նվիրվելու: Բայց պետք է իմանալ, որ ամեն մարդ ի զորու չէ անցնել վերընծայումի ճանապարհով. այն միայն նրանց համար է, ովքեր սաստիկ են զգում տրտմության աղաղակն աշխարհի, որ կարոտն ունի և խնդրում է իր Փրկչին: Իսկ Փրկիչն էլ կարիք ունի այնպիսի հետևորդների, որոնց միջոցով կարողանա ուրախությամբ կատարել փրկության հսկայական գործը: