Ամերիկացի օդաչուն պնդում է, որ Արարատ լեռան վրա տեսել է Նոյան տապանը

Ուիլյամ Թոդդին պնդել է, որ մի քանի լուսանկար է արել, սակայն օրիգինալ ժապավենը չի պահպանվել, դրա համար ինքը չի կարողացել ապացույցներ ներկայացնել

ARK InSight խմբից ամերիկացի գիտնական Հերրիթ Աալթենը պատմել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդաչու Ուիլյամ Թոդդի վկայության մասին, ով պնդել է, որ 1952 թվականին Արարատ լեռան վրա տեսել է սառցակալած Նոյան տապանը:

Ամերիկացի օդաչուն պնդել է, որ մի քանի լուսանկար է արել, սակայն օրիգինալ ժապավենը չի պահպանվել, դրա համար ինքը չի կարողացել ապացույցներ ներկայացնել:

ARK InSight-ի գիտնականները կարծում են, որ Թոդդի վկայությունները գլխավոր ապացույցներից է, որ Նոյան տապանը գտնվում է Արարատ լեռան վրա: