Այս պահին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը Եռաբլուր զինվորական պանթեոնում անցկացնում է մոմավառություն:
Երիտասարդական միության անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցելու ՀՀ պաշտպանության նախարարությանը և անհրաժեշտության դեպքում շուրջօրյա հսկողություն սահմանել Եռաբլուրի տարածքում:
Ավելի վաղ հայտնել էինք. որ համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են անհայտ անձինք պղծել Եռաբլուր զինվորական պանթեոնում ապրիլյան պատերազմի զոհերի շիրիմները:
Դեպքի առիթով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել էր ուսումնասիրել Եռաբլուրում տեղի ունեցածը:
«ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը, որպեսզի ուսումնասիրություններ կատարվեն և պարզեն կատարվածը»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել էր ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Իսկ ավելի ուշ Tert.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
0Comments