Օգոստոսի 1
Հիսուս, Քո պայծառ ներկայությունը թող միշտ մեզ հետ լինի
«Երբեք ձեզ չեմ թողնի և երբեք չեմ մոռանա ձեզ»: Երկրի վրա չկա մի այնպիսի կապ, որ համեմատվի Ինձ սիրող հոգու և Իմ միջև եղած միության հետ: Այդ Բարեկամությունն ավելի թանկագին է, քան աշխարհը կարող է պատկերացնել:
Երբ ներդաշնակության մեջ են սիրտը, միտքը ու կամքը, ապա ստեղծվում է մի այնպիսի հզոր միություն, ինչը կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր արդեն իսկ ապրել են նման փորձառություն:
0Comments