Պետական համակարգ են «լցվում» Նիկոլի հետ քայլած «հհհհհհպաաաաաարտ քաղաքացիները

Ու այսօր, «հպարտ քաղաքացու» ժամանակաշրջանում, հուսով եմ այն շաաաաաատ կարճ կլինի, Արթուր Բաղդասարյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Կրթության և գիտության նախարարի նախկին մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը ՖԲ ում գրում է. 

Նիկոլ Փաշինյանը, որ այսօր զարմացել է այն մարդկանց վրա, ովքեր վստահում են իրեն ոչ հաճելի լուրերին, թե իբր նախկինները հիմա էլ ուզում են համոզել, իբր էսօրվա կառավարությունը նախկինների նման խաբում-թալանում է ժողովրդին՝ ճիշտ է անում․ էսօրվանների նման դեռ ոչ մի նախկին կառավարություն չի վարվել։

Իրենք նոր տեսակ են, բոլորովին նոր, որի շարունակությունը Աստված մի արասցե լինի։ Էն, որ «հպարտ քաղաքացի» գոչելով իշխանությունը զավթեցին, էդ արտահայտությունը միայն իրենց շրջապատի մարդկանց էր վերաբերվու՞մ, թե՞ առհասարակ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ 
Երեկ, աշխատանքից ազատվելու դիմում է գրել իմ լավ ընկեր, գործընկեր, հանրային կապերի բացառիկ պրոֆեսիոնալ ՀՀ կրթության և գիտության (հիմա նաև՝ մշակույթի և սպորտի) նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը /@Artur Baghdasaryan/։

Իսկական պրոֆեսիոնալ, որի աշխատանքից մշտապես գոհ էին բոլորը՝ լրագրողները, պետծառայողները, ոլորտի մասնագետները, նախարարություն դիմող յուրաքանչյուր քաղաքացի։ Քաղծառայող, ով ավելի քան 15 տարի, բառիս ամենավեհ իմաստով, ծառայել է Հայաստանի Հանրապետությանը։ Վարչության պետ, որ աշխատել է ՀՅԴ-ական, ՀՀԿ-ական, ՕԵԿ-ական նախարարների հետ, երբեք չանդամակցելով որևէ կուսակցության։

Ու այսօր, «հպարտ քաղաքացու» ժամանակաշրջանում, հուսով եմ այն շաաաաաատ կարճ կլինի, Արթուր Բաղդասարյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել՝ ֆեյսբուքյան գրառման մեջ նշելով․

«Շտապեմ հավելել, որ դա իմ որոշումն է և որևէ ճնշման կամ պարտադրանքի հետ այն կապված չէ: Պատճառներն ավելի խորքային են ու գուցե հետագայում դրանց անդրադառնամ»։ 
Բաաաաա, «պատճառներն ավելի խորքային են»։ 
«Իսկ մի շարք լրատվամիջոցների համար երկրում իսկապես բան չի փոխվել. նրանք ինչպես սնվել, այնպես էլ շարունակում են սնվել սերժառոբական հայրենաթալան ավարից»,-ընդգծել է Փաշինյանը: Իսկ պետական ապարատում շաաաաաատ բան է փոխվել՝ համակարգ են «լցվում» Նիկոլի հետ քայլած «հհհհհհհհհպաաաաաաաաատ քաղաքացիները»։