Արքայազն Հարին հայտարարել է, որ մտադիր է «լավագույն դեպքում» երկու երեխա ունենալ, քանի որ նա մտահոգված է Երկիր մոլորակի ապագայով, հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Ակտիվիստ և շիմպանզեների աշխարհի առաջատար մասնագետ Ջեյն Գուդոլլի հետ Vogue հեղինակավոր ամասագրի բրիտանական տարբերակի համար ունեցած հարցազրույցի շրջանակներում Սասեքսի դուքսը հայտնել է, որ կնոջ՝ դերասանուհի Մեգան Մարքլի հետ մտադիր են «լավագույն դեպքում» երկու երեխա ունենալ:
Գուդոլլի հետ համաշխարային ռեսուրսների կրճատման վերաբերյալ քննարկման ժամանակ Հարին ասել է.«Մենք դա պետք է բոլորին հիշեցնենք. այդ ամենը այժմ տեղի է ունենում: Մենք ապրում ենք այդ երևույթներին զուգընթաց: Մենք գորտ ենք ջրի մեջ, որն արդեն եռման աստիճանի է հասել և դա սարսափելի է»:
Արքայազնը նաև խոստովանել է, որ որդու՝ Արչիի ծնունդից հետո, Երկիր մոլորակին բոլորովին այլ տեսանկյունից է սկսել դիտարկել:
Սասեքսի դուքսը ընդգծել է, որ յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ իրենից հետո հաջորդ սերնդի համար պարտավոր է ինչ-որ լավ բան թողնել:
Գուդոլլի այն հարցին, թե արդյոք քանի երեխա են պատրաստվում ունենալ, արքայազնը պատասխանել է.«լավագույն դեպքում երկուսը»:
0Comments