Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին, որը հաճախ է ներկայանում համարձակ ֆոտոշարքերով, կիսվել է հրապուրիչ լուսանկարով։
Instagram-յան էջում հրապարակված կադրում Ռիփին ցույց է տվել բնական գեղեցկությունը։ Սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում երգչուհին գրել է. «Ես երբեք չեմ փախչել խնդիրներից։ Ես վազել եմ դեպի իմ երազանքները»։ Մեկնաբանություններում Ռիփին օգտագործել է նաեւ չեմ ճանաչում թուլությունը հեշթեգը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ջուր էր ցողում դեմքին։ «Մի կտոր մաքրություն քաոսի մեջ»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել՝ նշելով, որ դերասանուհին շատ գեղեցիկ է։
0Comments