Սարսափելի ալերգիա. աղջկա դեմքն այտուցվել է մազերի ներկի պատճառով

Մասնագետը նաեւ աղջկան հավաստիացրել է, որ ներկը բնական է եւ չի քսվելու գլխամաշկին

 

Բրիտանիայից 24-ամյա Ստեֆ Օ’Դելին բախվել է մազերի ներկի պատճառով սարսափելի ռեակցիայի, որի պատճառով 5 օրով կուրացել է, իսկ դեմքը այտուցվել է:

The Sun-ը հաղորդում է, որ աղջիկը մազերը ներկել է գեղեցկության սրահում: Նա պատրաստվում էր Ամստերդամ թռչել իր քրոջ 18-ամյակին եւ ցանկանում էր լավ տեսք ունենալ:

Ստեֆը դեռահասային տարիքից տառապում է պարաֆենիլենմդիամինից (PPD)   ՝ մազերի ներկի տարածված բաղադրիչի, ալերգիայով:

Ալերգիայի պատճառով նրան չի կարելի հինա օգտագործել եւ ներկել հոնքերը:

Ներկելուց 2 շաբաթ առաջ Ստեֆն այցելել էր սրահ, որտեղ մասնագետը  ներկի ալերգիկ ռեակցիայի թեստ էր անցկացրել:

Ոչ մի խնդիր չկար: Մասնագետը նաեւ աղջկան հավաստիացրել է, որ ներկը բնական է եւ չի քսվելու գլխամաշկին:

Սակայն ներկելուց հետո հաջորդը օրը, երբ ՕԴոնելը արդեն Ամստերդամում էր, նրա մոտ ալերգիկ ռեակցիա էր սկսվել. դեմքն այնպես էր այտուցվել, որ աչքերը չէին բացվում: 5 օր նա չէր կարողանում տեսնել:

Աղջկան հիվանդանոց էին տեղափոխել, որտեղ նրան հակաալերգիկ միջոցներ եւ աչքի կաթիլներ էին տվել: Բժիշկները խոստովանել էին, որ  նախկինում չէին տեսել նման ուժեղ ալերգիկ ռեակցիա:

«Դա ահավոր էր: Ես տանջվում էի ցավից եւ այլմոլորակայինի նման էի: Բախտս բերեց, ամեն ինչ կարող էր ավելի վատ ավարտ ունենալ: Ես այլեւս երբեք չեմ ներկի մազերս»,-պատմել է Ստեֆը:

5 օր անց նրա տեսողությունը վերականգնվել էր եւ վիճակը կարգավորվել, գրում է news.am: