«Մարդիկ արագ մոռանում են՝ ինչպես էին քաղցած գալիս ինձ մոտ». Թիմաթին՝ L`One-ի ու Կրիդի մասի

Եգոր Կրիդի մասին հաղորդավարի հացրին ի պատասխան Յունուսովն ասել  է, որ նրան երբեք չի ընդունել որպես հեռանկարային եւ տաղանդավոր կատարող

Ռեփեր Թիմաթին «Авторадио»-ի հյուրն է եղել, որի ընթացքում խոսել է նախկին կոլեգաների հետ իր բարդ եւ սկանդալային հարաբերությունների մասին։

Եգոր Կրիդի մասին հաղորդավարի հացրին ի պատասխան Յունուսովն ասել  է, որ նրան երբեք չի ընդունել որպես հեռանկարային եւ տաղանդավոր կատարող։ Թիմուրը նաեւ հայտարարել է, որ Կրիդի ներկայությունն ապրանքանիշում միայն ֆինանսական դժվարություններ է ստեղծել Black Star-ի համար։

Картинки по запросу крид инстаграм

«Եգորը պատանեկության տարիներից երազել է մեր թիմի անդամ դառնալ։ Նա սկզբնապես եկել է Պաշուի (Պավել Կուրյանով՝ Black Star-ի գլխավոր տնօրեն) մոտ։ Անձամբ ես Կրիդին լուրջ չեմ ընդունել։ Ինձ թվում էր՝ նա միայն վնասներ է բերում։ Պաշուն ինձ համոզեց թողնել նրան։ Նրանք գրեցին «Самая-самая» երգը, որի հաջողությանը եւս ես չէի հավատում։ Պաշուն կրկին համոզեց տեսահոլովակ նկարահանել, ինչից հետո Կրիդն առանց կանգ առնելու սկսեց վեր բարձրանալ»,- հայտարարել է ռեփերը։

L'One со скандалом ушел от Тимати

L`One-ի մասին խոսելիս, ամենայն հավանականությամբ, նրան համակել են հիշողությունները։ «Մարդիկ արագ են մոռանում՝ ինչպես են ինձ մոտ եկել առանց գումարի, քաղցած։ Այդպես է եղել Լեւանի դեպքում։ Նա եկավ ինձ մոտ, ասաց, որ իրեն դուրս են անում բնակարանից։ Պատրաստ էր ամեն ինչի։ Իմ թիմը չէր հասկանում՝ ինչու է նա հարկավոր, բայց են պնդեցի, որ Լեւանը մնա։ Նրա մոտ ամեն ինչ ստացվեց... բայց պայմանագրի ավարտին մարդիկ ամեն ինչ մոռանում են»,- նշել է Թիմաթին։

Картинки по запросу леван горозия

Այս տավա ապրիլին ավերտվել է ռեփ կատարող Լեւան Գորոզիայի, որն ավելի հայտնի է L'One բեմական կեղծանվամբ, պայմանագրի ժամկետը Black Star-ի հետ։ Instagram-յան էջում նա անկեղծ հրապարակում էր արել, որում նշել էր, որ այժմ արդեն նախկին ընկերները ցանկանում են իրեն թողնել գրեթե առանց ոչնչի, գրում է style.news.am: