Ամենաարժեքավորը Ջիգարխանյանի համար. Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան՝ մեկ այլ հայտնի հայի հետ

Այժմ նա աշխատում է ալիքներից մեկում եւ եղանակի տեսություն է վարում

Դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Instagram-յան էջում հիշել է, թե ինչն է իր նախկին ամուսնու՝ լեգենդար դերասան Արմեն Ջիգարխանյանի համար ամենաարժեքավորը մարդու մեջ։ «Նախկին ամուսինս ասում էր, որ ամենաարժեքավորն այն է, երբ նրան, ով կողքիդ է, կարող ես ասել. «Իսկ հիշո՞ւմ ես»։ Վաղը կարդացեք հրապարակումը նրանց մասին, ում միշտ կարելի է դա ասել»,- նշել է երաժիշտ Պրոխոր Շալյապինի սիրելին։

Լուսանկարում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան պատկերված է ոճաբանի հետ, որին, ամենայն հավանականությամբ, վերջերս հանդիպել է եւ դերասան Դմիտրի Խառատյանի հետ։ Դաշնակահարուհու հրապարակման մեկնաբանություններում միանգամից բազմաթիվ հաճոյախոսություններ են հայտնվել։

Картинки по запросу джигарханян харатьян

Նշենք, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան այժմ երջանիկ է Պրոխոր Շալյապինի հետ։ Վերջերս նրանք միասին հանգստացել են Սոչիում։ Իհարկե, սիրելին ավելի ուշ լքել է դաշնակահարուհուն եւ մեկնել Մոսկվա։ Այժմ նա աշխատում է ալիքներից մեկում եւ եղանակի տեսություն է վարում։

 

Աղբյուրը՝ Телепрограмма

Լուսանկարները՝ Globallookpress, գրում է style.news.am: