Աշխարհի ինովացիոն 10 երկրներից 6-ը գտնվում է ԵՄ-ում

Ռուսաստանը 46-րդ տեղում է, ցուցակը եզրափակում է Եմենը

Աշխարհի ինովացիոն զարգացած երկրների տասնյակից 6 երկիր գտնվում է Եվրամիությունում՝ ըստ 2019թ. Գլոբալ ինովացիոն ինդեքսի վարկածի, հաղորդում է «Եվրոպուլս»-ը:

Շվեդիան զբաղեցնում է 2-րդ տեղը, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան եւ Դանիան՝ 4-րդից 7-րդ տեղը, Գերմանիան՝ 9-րդ: Ցուցակը գլխավորում է Շվեյցարիան, որն առաջատար է 2011 թվականից:

Ռուսաստանը 46-րդ տեղում է, ցուցակը եզրափակում է Եմենը:

Ինովացիոն զարգացած երկրների գնահատման համար հաշվի են առնվել ավելի քան 80 ինդիկատորներ, դրանց թվում՝ պատենտների թիվը, գիտության եւ ինովացիայի համար ֆինանսավորման հասանելիությունը, կրթական մակարդակը եւ նույնիսկ Վիքիպեդիայում հոդվածների թարմացման թիվը, ինչպես նաեւ հաշվի են առնվել փորձագետների կարծիքները:

Այս տարի ցուցակը կազմողների կարծիքով՝ բժշկական տեխնոլոգիաները հատկապես զարգացել են Ասիայում՝ Չինաստանում, Հարավային Կորեայում, Վիետնամում, Թաիլանդում եւ Ֆիլիպիններում: