Մենք, Գարո Փալյանը և մյուսներն ավելի խելացի չենք, քան Զոհրապը, բայց, ինչպես ասում են` տառապանքը փորձ ունի

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

«Իմ երիտասարդ ընկերներից ոմանք, որոնք օժտված իրավագետներ են, անթաքույց նկատում են, որ իրենք չեն հավատում, որ ստամբուլյան կոնվենցիան կարող է խնդրահարույց լինել իրավական և ազգային անվտանգության տեսանկյունից։

Սա խիստ ոգևորել է առանձին լրագրողների ու քաղականությամբ զբաղվող որոշ անձանց, որոնք այս կոնվենցիայի շուրջ բանավեճին փորձում են հաղորդել ծաղրանքի ու հումորի հռետորաբանություն։

Հարգելիներս, իսկ ի՞նչ եք կարծում մեզանից ավելի խորիմաստ իրավագետ, մեծ գրող, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Զոհրապը հավատու՞մ էր Հայոց Եղեռնին, ընդհանրապես, բացի երկու ազգային կուսակցություններից, ո՞վ էր կասկածում։

Հիմա կասեք, թե համեմատությունն այնքան էլ տեղին չէ, մինչդեռ` ավելի, քան ճշգրիտ է։

Մենք, Գարո Փալյանը և մյուսներն ավելի խելացի չենք, քան Զոհրապը, բայց, ինչպես ասում են` տառապանքը փորձ ունի....»։

Գևորգ Դանիելյան