Սյունիքում Ford Transit-ը բախվել է արգելապատնեշին, մի քանի պտույտ գլորվել ու գլխիվայր հայտնվել ձորում

Վթարի հետեւանքով վարորդ Սոս Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն

Սյունիքի մարզում, հուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։00-ի սահմաններում Երեւանի բնակիչ 27-ամյա Սոս Ա․-ն իր վարած Ford Transit մակնիշի 36 CR 536 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Երեւան ավտոճանապարհի 189 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Սոս Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։