Ներիր՝ մոռացիր. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Սիրով ու խնդությամբ լցրու քո աշխարհը, բնավ կարևորություն մի տուր, թե ինչ նեղություններ ես կրել անցյալում

Հիսուս

Հուլիսի 28

Տեր, շնորհակալ եմ Քեզ ամեն ինչի համար. օրհնում եմ Քեզ և գովում Քո փառավոր Անունը

Սիրով ու խնդությամբ լցրու քո աշխարհը: Բնավ կարևորություն մի տուր, թե ինչ նեղություններ ես կրել անցյալում: Մոռացիր, ներիր, սիրիր ու ժպտա: Այնպես վարվիր ամենքի հետ, ինչպես ինձ հետ կվարվեիր՝ սիրով ու ազնվորեն: Կարևոր չէ, թե ուրիշերն ինչ են անում, դու երբեք մի փոխիր քո ազնիվ վերաբերմունքը նրանց նկատմամբ: