Վառ երանգի ուլտրակարճ զգեստ, սլացիկ ոտքեր․ Շողեր Թովմասյանի գրավիչ լուսանկարը

Վարսերը հավաքված են, շպարից աչքի են ընկնում կարմիր շուրթերը

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի իր լուսանկարների շարքը պարբերաբար համալրում է նորերով ՝ ներկայացնելով իր նոր կերպարները։ Հմայիչ դերասանուհին մշտապես փայլում է իր ոճային կերպարներով։

Դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային, վառ լուքով։ Շողերը կրում է վառ երանգի, ուլտրակարճ զգեստ, կարմիր բարձրակրունկներ։ Վարսերը հավաքված են, շպարից աչքի են ընկնում կարմիր շուրթերը։ Հրապարակմանը կից դերասանուհին մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ նա լուսանկար էր տեղադրել որդու հետ, որն օրեր առաջ նշել էր ծննդյան օրը։ «Ծնունդդ շնորհավոր, իմ Ալեքսանդր»,- մեկնաբանություններում գրել էր Շողեր Թովմասյանը։ Երիտասարդ մայրիկը ոճային կերպարում էր. նա սպիտակ, խորը դեկոլտեով հագուստ էր ընտրել, որը զարդարված էր սեւ գոտիով։ Կերպարն ամբողջացնում էին ցածրակրունկ կոշիկներն ու վառ շպարը, г8вNEWS.am STYLE