Վերելակից տուժած 45-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Մյուսը ծայրահեղ ծանր վիճակում է

Հուլիսի 27-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցի թիվ 82 շենքի վերելակի պոկվելու հետեւանքով տուժած 45-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է, մյուսը ծայրահեղ ծանր վիճակում է: Մանրամասներին live24.am-ը տեղեկացել է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք՝ երեկ, ժամը 18:30-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 82 շենքի վերելակը պոկվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: