Հարսանեկան շարասյան «յաշիկը» մխրճվել է էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ. կա 1 զոհ, 1 վիրավոր

Ավտովթարը տեղի է ունեցել Արագածոտնի մարզում՝ ժամը 16:30-ի սահմաններում

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Mercedes G-500 մակնիշի 19 ՏՏ 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սաղմոսավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև առաջ ընթացել ու մխրճվել էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դուրս են բերել ավտոմեքենայից և քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկյանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: