Սխալներ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ճշմարիտ հաղթանակը ոչ թե նեղությունը հաղթահարելն է, այլ՝ հաղթահարելն է ձեր բնության մեջ եղած տկարություններն ու սխալները, որոնք ի հայտ են գալիս նեղության միջոցով

Հիսուս

Հուլիսի 26

Ես ձեր վահանն եմ: Աշխարհի տված ոչ մի հարված չի կարող վնասել ձեզ: Պատկերացրեք, որ ձեր և ամեն տեսակ անարգանքի միջև ամրակուռ վահան կա դրված: Մտապահեք այս զորավոր զգացումը, արծարծեք ձեր ներսում այնքան ժամանակ, մինչև որ ոչ մի ուժ չկարողանա խաթարել ձեր ներքին խաղաղությունը: Այս ճանապարհով սքանչելի հաղթանակներ կարելի է շահել:

Երբեմն դուք զարմանում եք, թե ինչու եք շարունակում վրիպել ու սխալներ կատարել այն գործերի մեջ, որոնք ձեռնարկելով՝ կամեցել եք Իմ Կամքը կատարել:

Կասեմ, որ պատահած վրիպումները սխալներ չեն. առանց դժվարինը հաղթահարելու չեք կարող անհրաժեշտ դասը սովորել: Այդ ձախողումներն անհրաժեշտ են՝ փորձառության միջոցով կարևոր գիտելիքներ սովորելու համար: Պսակը խոստացված է ոչ թե նրան, ով իր ճանապարհն անցնում է առանց արգելքների, այլ նրան, ով հաղթահարում է արգելքներն իր ճանապարհի:

Խաղաղությունը շուտով ապահովելու համար՝ տրված դասը լավ սովորեք՝ կիրարկելով այն թե իրական կյանքում, և թե ձեր սրտերում: Ճշմարիտ հաղթանակը ոչ թե նեղությունը հաղթահարելն է, այլ՝ հաղթահարելն է ձեր բնության մեջ եղած տկարություններն ու սխալները, որոնք ի հայտ են գալիս նեղության միջոցով:

Իմ չափանիշներից ավելի պակաս չափանիշներ չպետք է ունենաք:

Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ: