Վլադիմիր Կարապետյանի՝ Թբիլիսիում և Երևանում ռեստորաններ ունենալու լուրն իրականությանը չի համապատասխանում. «Իրատես»

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից

«Իրատես» թերթում 2019 թվականի հուլիսի 26-ին տեղ գտած «Բա ասում եք՝ գործարարներ չունեք» վերտառությամբ հրապարակման մեջ լրագրողի պնդումը, թե վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը «Թբիլիսիում և Երևանում ռեստորաններ ունի», իրականությանը չի համապատասխանում։ 

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ վարչապետի աշխատակազմն անթույլատրելի է համարում այս հրապարակման մեջ տեղ գտած ոչ ճիշտ պնդումն ու, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, պահանջում է «Իրատես» թերթում և Irates.am կայքում հրապարակել դրա հերքումը: