Թրամփը չօգնեց Քարդաշյանին

Ռեփեր A$AP Rocky-ը կմնա կալանքի տակ

Ամերիկացի ռեփեր Ռաքիմ Մայերսը, ով հայտնի է A$AP Rocky անունով, մինչև դատավարության ավարտը կմնա կալանքի տակ: Նա մեղադրվում է Ստոկհոլմում հարձակում գործելու մեջ:

Հուլիսի սկզբին A$AP Rocky-ի խափանման միջոցը փոխելու նախաձեռնությամբ էր հանդես եկել Քիմ Քարդաշյանը: Նա իր ամուսնու` Քանյե Ուեսթի հետ այդ հարցով դիմել էր Թրամփի ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Քուշներին, ինչպես նաև անձամբ նախագահին և պետքարտուղարին:

Ավելի ուշ Թրամփը Twitter-ի իր էջում գրեց, որ պատրաստ է իր անձնական երաշխավորությունը տալ A$AP Rocky-ի համար,  նաև նշեց, որ դատավճիռը նրա հանդեպ կլինի արդար:

A$AP Rocky-ը ձերբակալվել է հուլիսի  3 -ին:  Նրան սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում: